Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Երբ օգտագործման ժամկետը սպառվի

Երբ օգտագործման ժամկետը սպառվի
27.11.2025 | 15:22

Վերջապես ԱԺ-ում քաղաքական հետապնդումների և բանտարկյալների թեմայով լսումներ անցկացվեցին։ Սրա առնչությամբ հետևյալ ուղերձն եմ հանրայնացնում․ անվանել եմ՝ Անօրենի վերջը։ Ուղղված է իրավապահ համակարգի ղեկավարներին և դատավորներին։

Անօրենի վերջը

Վենեսուելայում Լեոպոլդո Լոպես անունով մի հայտնի քաղաքական գործիչ, տնտեսագետ և սոցիոլոգ կա։ 2014-ի փետրվարին Վենեսուելայում ցույցեր էին, իսկ Լոպեսը առաջնորդներից մեկն էր: Նրան այդ նույն ամսում ձերբակալում են մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ բռնության կոչեր և տեռորիզմ։ Դե իհարկե, իբր թե մարդու իրավունքներով զբաղվող իբր թե կառույցներն ասում էին, որ սա քաղաքական հետապնդում է, և նա քաղաքական բանտարկյալ է։

Երկրի ավտորիտար նախագահ Մադուրոյի ցուցմամբ Լոպեսին տարիներ շարունակ պահում են բանտարկված, մեկ՝ քրեակատարողական հիմնարկներում, մեկ՝ իր տանը, մինչև որ 2020-ին փախչում է Վենեսուելայից։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս ընթացքում Վենեսուելայի գլխավոր դատախազը նույնպես կին էր, նրա անունն է Լուիզա Օրտեգա Դիաս։ Լոպեսի համար մի շարք շինծու մեղադրանքներով կալանքի որոշում կայացրած դատավորը նույնպես կին էր, անունն է՝ Ռալենիս Տովառ։ Իսկ ու՞ր են այս մարդիկ հիմա․ Լոպեսին կալանավորման տանելուց հետո ընդամենը երեք տարի անց բոլոր ներգրավված անձինք փախել են երկրից՝ փրկելու իրենց կյանքը։ Փախել են, որովհետև դիկտատորը իր գործիքներին պարբերաբար թարմացնում է, և նրանց օգտագործման ժամկետն ավարտվել էր։ Փախել են, և արտերկրից այս բոլոր մարդիկ խոստովանել են, որ կայացրել են իրենց որոշումները Մադուրոյի կամ նրա մերձավորների պարտադրանքի ներքո։ Իհարկե, ինչ-որ պահի այս մարդիկ կկրեն իրենց պատիժը նաև քրեակատարողական հիմնարկներում։ Արդարությունը ուշանում է երբեմն, բայց նա միշտ գալիս է։

Այն պահից երբ ԱՄՆ-ը և Եվրոպան Փաշինյանին բավականաչափ օգտագործած կլինեն և կորոշեն ազատվել նրանից, Հայաստանում իշխանափոխություն կլինի, իսկ ինձ ցանկալի տարբերակը, այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը դուրս կգա փողոցներ, իր կամքն ի ցույց կդնի և Փաշինյանին կպոկի աթոռից, Հայաստանի ներկայի իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները, որ ապօրինություններ են գործել և մարդկանց զրկել են ազատությունից՝ կանգնելու են դատարանի առջև, նույնիսկ, եթե հասցնեն փախչել երկրից։

Հ․Գ․ Կորցնելով փողերդ՝ կորցնում ես ոչինչ, կորցնելով առողջությունդ՝ ինչ-որ բան կորցնում ես, իսկ եթե կորցնես մարդկային նկարագիրդ, ապա կկորցնես ամեն ինչ։

Արժանապատվություն, սկզբունքայնություն, արդարամտություն, անաչառություն և վեհանձնություն․ սրանք են իմ դավանած մարդկային նկարագրի հիմնական բնութագրիչները։ Եվ սրանով է տիեզերքը, այն է թե՝ Աստված, ինձ և իմ գաղափարակից հայերին զատել մնացյալից, և հենց սրանով էլ գերազանցում ենք անօրեն վարչախմբին։ Մենք ձեզ հայի բաժին արդարադատության աթոռին ենք հանձնելու։ Այդ օրն էլ կգա։

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 207

Մեկնաբանություններ